Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատանեկան մրցաշար

Պատանեկան մրցաշար
07.03.2013 | 15:03

Երեւանի «Գրանդ սպորտ» համալիրում մեկնարկել է բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշար: Այն նվիրված է հայկական բասկետբոլի մեծ երախտավոր, սպորտի միջազգային վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակին: Թիմերն ութն են, ներկայացնում են Հայաստանը (Երեւան, Գյումրի, Արթիկ), Վրաստանը (Թբիլիսի, Բաթում), Ղազախստանը (Ակտաու): Հուշամրցաշարը նախապատրաստական է հայ պատանիների համար: Նրանցից լավագույններից կկազմավորվի աղջիկների ու պատանիների ընտրանիները, որոնք հուլիսին կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնություններին: Մրցանակային եռյակը կազմած հավաքականները պարգեւատրվելու են մեդալներով ու դիպլոմներով, իսկ առաջին տեղը գրավածներին կհանձնվի նաեւ գավաթ: Խրախուսական մրցանակներ են սահմնաված արդյունավետ խաղ ցուցադրած հինգական տղաների ու աղջիկների համար: Մրցաշարը կավարտվի մարտի ութին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ